18 01 2021

Արարատ Միրզոյանը պետք է հրաժարական տա․ Վիգեն Հակոբյան



Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հավատում է Արարատ Միրզոյանի անվան շուրջ տարածված սկանդալային տեղեկատվությանը առ այն, որ նա ԱԱԾ գործակալ է, ավելին, չի բացառում, որ ՀՀ երկրորդ դեմքը իսկապես հավաքագրված է եղել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից և աշխատել է թուրքական շահի համար:  Այս մասին նա հայտնեց Yerevan.Today –ի տաղավարում՝ ներկայացնելով իր  փաստարկները:

Հիշեցնենք, նախօրեին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը աղմկահարույց հայտարարություն էր արել՝ հայտնելով որ ՀՀ –ի երկրորդ ամենաբարձր պաշտոնյան հավաքագրված է եղել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից, իսկ երբ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է դավաճանությունը, նա համաձայել է չտապարատվել պետական դավաճանության հոդվածով և փոխարենը համագործակցել մեր ԱԱԾ –ի հետ՝  որպես գործակալ:

Ինչու է Վիգեն Հակոբյանը հավատում ինֆորմացիոն առաջին աղբյուրին և ինչու չի բավարարել նրան ԱԺ նախագահի և ԱԱԾ կողմից տարածած հերքումները, քաղտեխնոլոգը  իր փաստարկներն ունի։ Նա հիմնավոր չի համարում ԱԺ նախագահի հերքումը և ակնկալում է, որ երկրի սահմանադրորեն երրորդ դեմքը պարտավոր էր առնվազն հիմնավոր փաստարկներով ապացուցել իր՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ իր չհամագործակցելու հանգամանքը:

Ավելին, ԱԱԾ-ի կողմից տարածված հերքումը ըստ նրա եղել է Կառավարությունից իջեցված հրահանգ է եղել ու քաղաքական ժեստի համար արվել է, այսքան բան, մինչդեռ ԱԱԾ-ն ըստ քաղտեխնոլոգի, առհասարակ չպետք է հերքեր կամ հաստատեր իր ագենտի մասին լուրը. «Ստացվում է՝ մենք կարող ենք ամեն օր անուններ հրապարակել, և ԱԱԾ-ն  հերթով հերքի կամ գաղտնազերծի իր գործակալական ցանցը, այո՞... սա լուրջ չէ»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

«Արարատ Միրզոյանի մասին սկանդալային ինֆորմացիան բավականին հիմնավոր փաստարկներ է պարունակում: Հատկապես ուշագրավ էր ԱԱԾ գրավոր դիմումի ժամկետների զուգադիպությունը՝ նրա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում աշխատելկու ժամկետների հետ, մի կողմ թողնենք ձեռագրի կոպիաների լրիվ նույնությունը։ Բավականին լուրջ նրբերանգ էր ընդգծվում նրա գրավոր դիմումի մեջ՝ Արարատ Միրզոյանը փաստորեն համաձայնում է դառնալ ԱԱԾ գորրծակալ և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Տալիս եմ իմ համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին և պայքարել օտարերկրյա հատուկն ծառայությունների դեմ»: Այս տողը ինքնին բավականին խոսուն հանգամանք է և ես վստահորեն պնդում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը այս անգամ չի կարող իշխանական բուրգի ներկայացուցչի նկատմամբ արված հայտարարությունը որպես ծանր հանցագործության մաիսն հաղորդում ընդունել: Տակը թուղթ կա, իսկ դա նշանակում է, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին չի հաջողվելու կոծկել թեման, մանավանդ գործ ունենք կրկնակի գործակալ լինելու, այն էլ՝ թշնամու հետ համագործակցելու կասկածելի դրվագների հետ»,- ասաց Վիգեն Հակոբյանը

Ի դեպ, այս աղմկահարույց հայտարարությանը, ըստ քաղտեխոնոգի, պիտի հետևեին թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարականան ուժերի կողմից հստակ  գործողություններ՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ փաստերի ստուգման համար։ Կամ  ԱԺ նախագահի հրաժարականը պահանջելու նրա թիմից քաղաքական պատասխանատվություն պահանջելու և մի շարք իրավական  պրոցեսներ:

«Սա բավականին լուրջ փաստարկ է ընդիմության ձեռքին երկրի, երկրորդ դեմքի՝ թուրքական գործակալական ցանցի հետ համագործակցությունը բավականին ծանր հանցագործություն է, և եթե  պարզվի, որ դա այդպես է, սա կլինի լրիվ նոր իրավիճակ, կարճ ասած՝ քաղաքական ռեսթարթն անխուսափելի է դառնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Գլխավոր դատախազությունը պարտավոր է քրգործ հարուցել և պատշաճ քննություն սկսել։ Այս դեպքում հրապարակվել է ԱԱԾ գործակալ դառնալու համար Արարատ Միրզոյանի գրավոր դիմումը,  այսինքն՝ տակը թուղթ կա։ Իսկ դա նշանակում է, որ այս անգամ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  բարձր պաշտոնյայի կողմից ծանր հանցագործության մասին հաղորդումը շրջանցելու որևէ հիմք չունի:

Հարցազրույցը՝ Սյուզի Բադոյանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ