20 01 2021

Վերջին օրերին Նեռի կողմից կազմակերպած սադրանքները հուշում են, որ արյունը քայլ առ քայլ մտնում է փողոց. Ռուբեն Հակոբյան

Վերջին օրերին Նեռի կողմից կազմակերպած սադրանքները հուշում են, որ արյունը քայլ առ քայլ մտնում է փողոց. Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրել է.

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը

Վե՛րջ տվեք ընդդիմադիր դաշտում նախընտրական պայքարի հեռանկարով ինտրիգային և ձեր իսկ կողմից հայտարարված «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն անհամոզիչ դարձնող քայլերին։ Քանի դեռ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, նոր ձևավորված քաղաքական թիմերը իրենց գործողություններով հավաքաբար չեն ապացուցել, որ այսօրվա թիվ մեկ խնդիրն իսկապես իր աթոռը սրբացրած մոլգար դավաճանին իշխանությունից հեռացնելն է, շարունակվելու է մեր խայտառակ պարտությունների ընթացքը։

Հասարակության համար գործող իշխանության այլընտրանքային հարթակը պետք է լինի անկեղծ և համոզիչ։ Մոռացե՛ք, մի՛ կուլ տվեք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին նրա կողմից նետված խայծը։ Դա՛ չի նրա օրակարգը։ Իրական ընդդիմությունը առանց թվաբանությունների պետք է մեկտեղվի մեկ ընդհանուր հարթակում՝ Արցախը և մեր զինվորներին գլխատած դահիճին հեռացնելու անկեղծ և միակ կարգախոսով։ Հավատացե՛ք, իշխանատենչ մոլագարին աթոռից հեռացնելու դեպքում կան տարբեր համխոհաբար ընդունելի տարբերակներ, որոնց միջոցով կարելի է ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն, ինչը կկանխի մեր խայտառակ պարտությունների ընթացքը, ներհասարակական կյանքում կապահովի որոշակի կայունություն և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։

Գյումրիում և Սիսիանում վերջին օրերին Նեռի կողմից կազմակերպած սադրանքները հուշում են, որ արյունը քայլ առ քայլ, մետր առ մետր մտնում է փողոց, մարզ։ Դա նրա մարտիմեկյան ձեռագրի շարունակությունն է, նրա սնունդը...

Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին...

Այլապես՝ վաղը կարող է ուշ լինել...

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ