21 01 2021

Առողջապահության նախկին փոխնախարարը՝ Շիրակի Մարզպետ



Կառավարության հունվարի 21-ի որոշմամբ Շիրակի մարզպետ է նշանակվել Հովհաննես Հարությունյանը։

Նա ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 10-ին, Գյումրիում:

2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրը և ընդունվել Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիա: 2006 թվականին կրթությունը շարունակել է Երևանի Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: 2010-ին ընդունվել է Ռուսաստանի բժշկական հետբուհական կրթության ակադեմիա և ստացել բժիշկ-վիրաբույժի բարձրագույն մասնագիտական կրթություն: 2016 թվականին ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկան: 2018 թվականին նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով։

Վերջինս 2019 թվականի ապրիլից մինչ հոկտեմբերը զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ