21 01 2021

17 ուժերի միջև որևէ պառակտում չկա. Շաքե Իսայան



17 ուժերի ներսում չկա որևէ պառակտում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

«17 ուժերը հստակ իրենց հայտարարություններով հանդես են եկել այս տարվա սկզբին, որ սկսվում է մարզային այցելություններ, որից հետո հետագա անելիքների մասին կրկին կհրապարկվի:

Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան խմբակցության դիրքորոշմանը, բնական է, մենք խորհրդարանական 2-րդ խմբակցությունն ենք, և բնական է, որ մենք նաև որպես խորհրդարանական ուժ, մեր գործունեությունը ծավալելու ենք խորհրդարանում և օգտագործելու ենք ամբողջ խորհրդարանական գործիքակազմը, որպեսզի հասնենք այն նպատակին, որը մենք հնչեցրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ