Ես շատ լավ հասկանում եմ, որ Փաշինյանը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, երեկ ևս մեկ անգամ ականատես եղանք այդ գործելաոճին, երբ մեր կողմից առաջ քաշված հարցադրումներից որևէ մեկի մասով որևէ պատասխան չտրվեց: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Փոխարենը՝ վարչապետը որդեգրել էր մեղադրանքներ հնչեցնելու գործելաոճը և օգտագործում էր բացառապես իրենց տարած խայտառակ պարտության և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման պատասխանատվությունը դնել բոլորի վրա, կորուստների մեղքը բարդել ընդդիմության վրա և նախկին ինչ-որ փաստաթղթերի էր հղում կատարում, ինչը բացարձակ անթույլատրելի է»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը