21 01 2021

Փաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1995-1997-ին. Ռոբերտ Հայրապետյան

Փաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1995-1997-ին. Ռոբերտ Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ՝ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։ ԿԽ 1996-ի մայիսի 10-ի հաղորդագրությունը 109 անձի մասին է։

1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։

Անգամ, եթե Ստախոսի ասածը դիտարկենք խաղաղ պայմաններում գերեվարված անձանց վերադարձի համատեքստում, այս դեպքում նա ևս ստում է:

1997-ից հետո, շուրջ երեք տարի դադարից հետո վերսկսվել է շփման գծից այն կողմ հայտնված զինվորականների և քաղաքացիականների հայրենադարձումը։ 2000-ականներից սկսած տեղի է ունեցել 55 անձի վերադարձ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ