Կտրոն ունենալ պետք չէ, քանի որ խավիարը գնելու մասին խոսք չի եղել, խոսքն այն մասին էր, որ ես ի ցույց եմ դրել վարչապետի ընտանիքի աչքածակությունը, չտեսությունը և գործով դա չի հերքվել: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին:
«Դա եղել է 100 տոկոսանոց իրականություն, ավելին՝ գործով դա չի հերքվել, և հենց դա է պատճառը, որ սա դարձել է քրեական գործ: Ի դեպ, սուտ մատնությունը ոչ թե վերաբերում է խավիար ուտել-չուտելուն, այլ նրան՝ արդյո՞ք վարչապետը հանձնարարել է որևէ մեկին, գնալ և տուգանել խավիարը վաճառողներին, թե ոչ: Այսինքն` իրենք քրեական գործով ընդունել են, որ իրենք կերել են այդ խավիարը և հերքել են մի փաստ, որ վարչապետը գնացել ու հանձնարարել է ՊԵԿ-ի ղեկավարին, որ գնա և տուգանի այդ ռեստորանատիրոջը»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը