Politik.am-ը գրում է․
«Այն, որ Հայաստանի գործող իշխանություններն իրենց լիդեր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անսկզբունք են, գրել ենք բազմաթիվ անգամներ եւ այս առումով նոր ասելիք էլ կարծես թե չկա։ Սակայն անսկզբունքային լինելուց բացի, այս իշխանությունները նաեւ սարսափելի վախկոտ են ու մորթապաշտ։ Բացատրենք թե ինչու։
Բանն այն է, որ երբ այս իշխանության ներկայացուցիչները դեռ խաղում էին ընդդիմադրի դերը, բաց չէին թողնում հակառուսական ակցիա իրականացնելու որեւէ առիթ եւ դուրս էին գալիս փողոց, հիմնականում Հայաստանում ՌԴ դեսպանության դիմաց եւ պիկետներ էին անում։ Այդպես էր միշտ, եւ հատկապես այն ժամանակ, երբ օրինակ Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնին ինչ որ բան էր անում, դրա համար ձերբակալվում եւ այդ ձերբակալության դեպքը Արեւմուտքում արձագանքվում էր որպես տիեզերացունց ոտնահարում մարդու իրավունքների։
Այդ տարիներին, այսօրվա իշխանության կարկառուն դեմքերից նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը, Նարեկ Բաբայանը Երեւանում ռուսական դեսպանատան դիմաց էին հայտնվում, քննադատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նրան համարում բռնապետ, Ռուսաստանում դեմոկրատիայի վիճակը ողբալի, եւ կոչ անում անհապաղ ազատ արձակել Նավալնուն, եւ աջակցում Ռուսաստանում դեմոկրատիայի հաստատմանը, մի խոսքով, ամեն ինչ ժանրի կանոնների համաձայն։ Ու այդ ժամանակ նրանց չէր էլ հետաքրքրում, որ Նավալնին ուներ գրեթե ֆաշիստական անցյալ, որ անհարգալից վերաբերմունք ուներ հայերի հանդեպ, ու նաեւ անհարգալից հայտարարություններ էր անում հայերի հասցեին։
Կարեւորը արեւմտամետի կամ ավելի անկեղծ՝ հակառուսականության ճամբարում դիրքավորումն էր։ Սակայն այս նույն մարդիկ, որոնք այսօր իշխանության մաս են կազմում, ունեն ավելի լուրջ հնարավորություններ ու լծակներ, զարմանալիորեն լուռ են, թեեւ երկու-երեք օր առաջ Ալեքսեյ Նավալնին վերադարձավ Ռուսաստան Բեռլինից, որտեղ նախ բուժվում էր, հետո ապրում, եւ ձերբակալվեց իր հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում։ Շատ զարմանալի է, որ դեռ պատերազմից առաջ Նավալնուն Հայաստանի Հանրայինով եթեր տրամադրող իշխանությունը զարմանալիորեն լռություն է պահպանում ու ծպտուն չի հանում, թեեւ զուտ մարդկային բարոյականության եւ քաղաքական համոզմունքների դավանության սկզբունքայնությունից ելնելով, հիմա կառավարության կազմի մեծ մասը եւ ԱԺ իշխող խմբակցության մեծ մասը պետք է բազմահազարանոց ցույցերը ղեկավարեին Երեւանում՝ ռուսական դեսպանատան դիմաց, ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնու, ում պաշտպանության օգտին խոսել են Արեւմուտքի գրեթե բոլոր առանցքային դեմքերը՝ սկսած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Սալիվանից մինչեւ ԵԽ ղեկավար Շառլ Միշելն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից մինչեւ ԱՄՆ Պետքարտուղարի թեկնածու Բիլնկինը։
Ստացվում է, որ Հայաստանի գործող իշխանությունների համար հիմա Նավալնու հարցը առաջնահերթություն չէ։ Սակայն երբեւէ եղել է արդյոք առաջնահերթություն, եթե ոչ միայն այն պարագայում, երբ պետք էր հակառուսականությունը առաջ բրդել հայ հասարակության մեջ։ Երեւի այս տարբերակն ամենից իրականն է։ Հակառակ դեպքում, ոչ մի բան գրեթե չի փոխվել՝ Ռուսաստանում իշխանության ղեկին Վլադիմիր Պուտինն է, չի փոխվել Ռուսաստանի կառավարման ձևը, չի փոխվել նաեւ Երեւանում ՌԴ դեսպանատան հասցեն։ Փոխվել է միայն մի բան, Նավալնու հայաստանյան աջակիցները ընդդիմադիրից դարձել են իշխանություն եւ հասկանում են, որ Ռուսաստանն այժմ իրենց բարեկեցության եւ աթոռի վրա մնալու միակ հույսն է եւ հետեւաբար՝ կեցցե մորթապաշտություն, գրողի ծոցը՝ սկզբունքները։ Ի դեպ, Մոսկվայում լավ հիշողություն ունեն, ու այսօրվա լռությունը հենց այս լույսի ներքո են դիտարկում եւ ոչ երբեք ռուսամետության»։
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել