Հայաստանում շատ լավ հասկանում են, որ Ճանապարհների ապաարգելափակումը ձեռնտու է ավելի շատ Անկարային, քան Բաքվին, գրում է Лента.ru պարբերականը:
«Անկարայի տրամադրության տակ կհայտնվի ցամաքային միջանցք դեպի Ադրբեջան, որը կօգնի երկրին դուրս գալ Կասպից տարածաշրջան, իսկ այնտեղից ՝ Միջին Ասիա։ Թուրքիան վաղուց եւ ամուր հաստատվել է այդ տարածաշրջանում «փափուկ ուժի» ռազմավարության օգնությամբ եւ ակնկալում է ուժեղացնել իր ներկայությունը: Նոր տրանսպորտային զարկերակները կօգնեն նրան այդ հարցում», - նշում է ռուսական պարբերականը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը