22 01 2021

Չենք մասնակցել բովանդակային քննարկումներին, չենք մասնակցելու նաև ԲԴԽ անդամների ընտրությանը. Տոնոյան



Մենք խորհրդարանական դահլիճում չենք մասնակցել բովանդակային քննարկումներին, բնականաբար, չենք մասնակցելու նաև ընտրությանը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ արտահերթ նիստում ընթացող ԲԴԽ անդամների ընտրության քննարկմանը:

Ըստ պատգամավորի՝ իրենք լքելով դահլիճն արդեն իրենց վերաբերմունքն են ցույց տվել, որ իշխանությունները զբաղված են կեղծ օրակարգով իրենց առջեւ ունենալով բազմաթիվ անլուծելի հարցեր:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ