«Չի կարելի մեկնաբանել բացահայտ տգիտությունը, այն, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»,- ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Միաժամանակ նա նշեց, որ այս հայտարարությունն արվել է երկրի ղեկավարի կողմից խորհրարանական ամբիոնից, ու դրան չարձագանքելը նույնպես բերում է որոշակի տարընթերցումներ։
«Պետք է հստակ Ֆիքսել՝ Շուշին, ինչպես նաև ամբողջ Արցախը բուն հայկական տարածք է, հայկական բնօրրան է, քննարկել՝ Շուշին ադրբեջանական է եղել, չի դիմանում որևէ քննադատությանը, հեռու է պատմական օբյեկտիվությունից, փաստերի տրամաբանական շարադրանքի մոտեցումներից»,- ասաց թուրքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը