23 01 2021

Այն, ինչ հնչում է ԱԺ-ում, ճիշտ և ճիշտ համապատասխանում է ադրբեջանական դիրքորոշմանը․ թուրքագետ



«Չի կարելի մեկնաբանել բացահայտ տգիտությունը, այն, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»,- ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը։

Միաժամանակ նա նշեց, որ այս հայտարարությունն արվել է երկրի ղեկավարի կողմից խորհրարանական ամբիոնից, ու  դրան չարձագանքելը նույնպես բերում է  որոշակի տարընթերցումներ։

«Պետք է հստակ Ֆիքսել՝ Շուշին, ինչպես նաև ամբողջ Արցախը բուն հայկական տարածք է, հայկական բնօրրան է, քննարկել՝ Շուշին ադրբեջանական է եղել, չի դիմանում որևէ քննադատությանը, հեռու է պատմական օբյեկտիվությունից, փաստերի տրամաբանական  շարադրանքի մոտեցումներից»,- ասաց թուրքագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ