Հայաստանը Թուրքիայի հետ միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատելու առանց նախապայմանների, բայց այդ հայտարարությունները և այդ պատրաստակամությունը հենված է եղել արաժանապատվության վրա և հենված է եղել դիվանագիտական երկարատև բանակցությունների պրոցեսների վրա։ Այսինքն այն ինչին մենք ձգտում ենք հասնել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում, դա ենթադրում է դիվանգիտական աշխատանք երկու երկրների փոխադարձ շահի հիման վրա ինչ-որ մի հանգրվանի հասնել։ այս ամսին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Դա եղել է և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագաների օրոք։ Այն ինչ հիմա է տեղի ունենում դա ոչ դիվանագիտական ջանքերի արդյունք է, դա դրականորեն փաթեթավորված սպառնալիք է Հայաստանի համար, դա մեր առջև ծառացած նոր վտանգ է, Թուրքիայի կողմից հրապարակ նետված նոր սպառնալիք է, և եթե մի քիչ պատկերավոր ասեմ սա երեխայի ծնունդ է, որը եղել է բռնաբարության արդյունք է»,- ասաց Մելքոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը