23 01 2021

Դանիբեկյան Աննա, գրիչը խփի սեղանին, ասա չեմ դատելու այս մարդկանց, գիտես չէ՞, որ կեղծ մեղադրանք է. Գեղամ Նազարյան



Մտածում էի, որ պատերազմից հետո այնքան բարոյականություն կունենան, որ դատախազությունը և ՀՔԾ-ն կկարճեն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը:

Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը: «Պատերազմից հետո մտածում էի՝ Դատախազությունն ու ՀՔԾ-ն գոնե այնքան բարոյականություն կունենան, ասեն՝ Քոչարյանի եւ մյուսների դատական գործը կարճեք, ամոթ ա։ Ես ուզում եմ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին ասել՝ երիտասարդ տղա ես, դու ո՞նց ես կարողանում գալ նայել Սեյրան Օհանյանի աչքերին, որին էլի վերջին պահին խնդրեցին փրկել իրավիճակը, ո՞նց ես կարողանում Քոչարյանի աչքերին նայել ու ինչ-որ անհեթեթ մեղադրանք ներկայացնել։ Լավ, Նիկոլը այսքանից հետո քեզ դեռ կարողանո՞ւմ է հրահանգներ տալ։ Դանիբեկյան Աննա, մենք իրար հետ նույն երկրում ապրելու ենք, դու ո՞նց ես կարողանում, թուղթը խփիր սեղանին, ասա՝ դուրս եկեք, հերիքա, ես չեմ դատելու այս մարդկանց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ