25 01 2021

Զավեշտալի է՝ ուսաապարկերի պահեստապետին նշանակել ԱՄՆ-ում դեսպան. Արմեն Աշոտյան



Լիլիթ Մակունցը եղել է և կա Հայաստանում ամերիկյան ազդեցության գործակալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մակունցի հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն։

«Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերիայի առաջին ու վերջին բացառիկ ձեռքբերումն այն է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն Ազգային ժողովում, այդ իմաստով զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման ռազմավարական կարևորության երկրում դեսպան», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ