25 01 2021

2,5 տարին քիչ էր երջանիկ անհատի, հոգատար հանրության և հզոր պետության հասնելու համար. Արփի Դավոյան



«Հասարակության մասերը առանձնացած են եղել հենց հեղափոխության ժամանակ, նույն մարդիկ, ովքեր հեղափոխության ժամանակ դեմ էին արտահայտվում, այդ մարդիկ հիմա էլ դարձել են ընդդիմություն և իշխանությանն են դեմ արտահայտվում: 

Այն մարդիկ, ովքեր ամեն կերպ խոչընդոտում էին հեղափոխության կայացմանը, այդ մարդիկ այսօր խոչընդոտում են ներկա իշխանություններին, մարդիկ չեն փոխվել, դեմքերը չեն փոխվել, ուղղակի տեղերն են փոխվել, այն ժամանակ նրանք իշխանություն էին, այսօր ընդդիմություն են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ