25 01 2021

Իշխանությունը կրկին անգամ ադեկվատ չէ. Աբովյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին



«Տիկին Մակունցի դիվանագիտական հմտությունները քննարկելուց զերծ մնալով, կարող եմ ասել, որ այն բոլոր գործողությունները, որոնք իշխանությունները կատարում են և անում են այս փուլում, ցույց են տալիս իշխանության ոչ ադեկվատ վերաբերմունքը:

Դեսպան նշանակելով կամ չնշանակելով չէ, այստեղ խնդիրն այն է, որ առանցքային պետություն է ԱՄՆ-ն: Այնտեղ եղել են ընտրություններ, որոնց արդյունքում դեմոկրատներն են եկել և դրա հետ մեկտեղ երբ հղումներ են անում, որ դեմոկրատներն են եկել, պետք է ինչ-որ բան փոխվի, իրենք ի՞նչ են ուզում փոխել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ