26 01 2021

Դեռ հայտնի չէ՝ երբ տեղի կունենա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը

Դեռ հայտնի չէ՝ երբ տեղի կունենա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը

Մինչեւ հունվարի 30–ը Մոսկվայում  նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ քննարկվելու են  տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ հարցերը։ Թե հանդիպումը ե՞րբ է տեղի ունենալու,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին, որ  հանդիպումը կլինի մոտ օրերս, ամսաթիվն ու ժամը դեռ ճշտվում են:

«Օրակարգում ընգծված չէ որեւէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,– հավելեցին փոխվարչապետի գրասենյակից։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 27–ին, որին հայկական կողմից մասնակցելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականից Կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆայեւը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ