26 01 2021

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ, այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Լենա Նանուշյանը 2018թ. հունիսի 6-ից զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ