26 01 2021

Եթե Փաշինյանին հաջողվի արտահերթ ընտրությունների գնալ, ես ոչ մի ձևով չեմ մասնակցելու. Վազգեն Մանուկյան



Ինչ ճանապարհով էլ գնաս, կարևոր է, որ մարդիկ քո հետևց գան. Կա երկու ճանապարհ. Մեկը սահմանադրական, երբ հավաքվում են 100 հազարից ավելի մարդ, և իշխանությունը պարալիզացվում է և ստիպված հանձնում է իշխանությունը, կամ ապստամբություն: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ոչ ոք չի կարող ասել, որ A քայլից հետո կլինի B քայլը, հետո կլինի C քայլը և հարցը  կլուծվի: Հիմա ես ճանապարհային քարտեզ ներկայացնել չեմ կարող, բայց շարժումն ինքը փորձում է փոքր միջոցներով գնալ: Նաև նախատեսել ենք փետրվարի 18-ին հսկայական հանրահավաք անել, որովհետև այդ օրը խորհրդանշական օր է: Մի կողմից  այդ օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը, մյուս կողմից փետրվարի 18-ին 1920 թվականի դաշնակների ապստամբությունն էր: Եկեք միասին մտածենք, թե ինչ անենք: Բացի մեզնից հունվարի 28-ին ինչ-որ մարդիկ էլի հանրահավաք են անում: Վերջիվերջո այդ բոլոր արմատները կմիանան, կդառնան մի գետ, որը կքշի իրենց: Ավելի մանրամասն ասել չեմ կարող»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ