Հայտնի խոսք կա զատիկից հետո ձու չեն ներկում։ Եթե պարոն Տոնոյանն ուներ շեշտադրումներ, ասելիքներ, նա անմիջական պատասխանատուներից մեկն էր, որ պետք է պատերազմը վարեր: Սա նույն պարոն Տոնոյանն է, այն կեղծ թեզը և փափուկ բարձը դնողն էր, որ ասաց՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Այսօր կարծես թե Փաշինյանի ջրաղացին ջուր լցնելու համար թենիս խաղան, մեն մեկը մյուսի դաշտ գցելով փորձում են հանրային օարակարգը շեղել դավաճանական իշխանությանը հեռացնելու գործընթացից»,- նկատեց նա։
Նարեկ Մանթաշյանի խոսքով, ամեն մեկը կարգում է մի մեղավոր, սեփական անմեղությունը փորձում է ներկայացնել: Սակայն, ըստ նրա, Դավիթ Տոնոյանը եթե ոչ հավասար, ապա ոչ պակաս պատասխանատու է եղած «դավաճանական» ողջ գործընթացի համար:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը