Արցախից մոտ 3000 հեկտար այգի, 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածքներ ենք կորցրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով, Արցախի գյուղատնտեսությունը շատ լուրջ կորուստներ է ունեցել, նախնական տվյալներով 40-50 մլն դոլարի կորուստ էր գրանցվել, բայց այժմ այդ կորուստների չափը մոտենում է 80-100 մլն դոլարին։
«Յուրաքանչյուր տարի այդքան բերք կարող էինք ստանալ, այդ գումարի բերք ունեինք։ 100 հազար տոննա ցորեն էինք մենք Արցախից ՀՀ ներկրում։ Երեք-չորս տարի մենք այդ ծավալով ցորեն էինք ներկրում, և այսօր ստիպված պետք է լինենք մոտ 15-20 մլն դոլար ավելի ծախսել, որ դրսից ցորեն ներկրենք։ Նույնը մրգի հետ կապված։ Մենք հոյակապ նռան այգիներ ունեինք, սոխի հզոր արտադրություն։ Այնպես որ այստեղ լուրջ դավաճանություն ենք տեսնում։ Կարծում եմ, որ վազող-քայլողների կուսակցությունը սրա համար պետք է պատասխան տա»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը