26 01 2021

Մեր առողջապահական համակարգը դուրս եկավ աթեիզմի քողից և մտավ աղանդավորականի մեջ. Գևորգ Գրիգորյան



Նոր նախարարը, ով Թորոսյան Արսենի հետ աշխատել է գրեթե 3 տարի, նախ շարունակելու է նրա քաղաքականությունը, 2-րդ՝ երբ նա դարձավ նախարար, պարզվեցին որոշակի փաստեր, օրինակ, որ իր մայրը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, նույնիսկ ընդհանուր նկարներ ի հայտ եկան համացանցում, ինչ-որ ծրագրեր և այլն: Դրանից հետո պարզվեց, որ առողջապահության նոր նախարարի ամուսինը ռեմա աղանդի քարոզիչներից մեկն է, այսինքն մեր առողջապահական համակարգը դուրս եկավ աթեիզմի քողից և մտավ աղանդավորականի մեջ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ