ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Hayeli.a-ի, Politik.am-ի և Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է իշխանությունների հնարավոր դավաճանության վերաբերյալ հարցին․
«Փաստացի մենք ինչ ունենք։ Լուկաշենկոյի ձայնագրությունից երևում է, որ այդպիսի թեմա եղել է։ Քննարկումներ եղել են, մերժում եղել է։ Հայտնի դարձավ նաև, որ այս նոր իշխանությունը ևս այս կարգի խոսակցության մեջ մտել է՝ հայտնի պաշտոնյայի հանդիպում Դուբայում և չգիտենք` այդ առաջարկն ընդունվել է, թե մերժվել: Խոսք էր գնում 5 շրջանների մասին, և ունենք պատերազմի արդյունքում հանձնած այդ շրջանները և մի բան էլ ավելին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ Երկրորդ նախագահի, այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, բայց քանի որ իշխանությունները մերժում են այս թեմայով ուսումնասիրությունները, փաստահավաք խմբի ձևավորումը ապա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, քանի դեռ այն չի հերքվել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը