27 01 2021

Մեկ մարդու համար, մեկ պատերազմի համար չափից դուրս շատ են սխալները․ Ռոբերտ Քոչարյան



Հունվարի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրագրողներ Անժելա Թովմասյանին, Բորիս Մուրազիին և Սևակ Հակոբյանին։

Ներկայկացնում ենք պատերազմի պատճառներին վերաբերող հարցն ու պատասխանը:

-Պատերազմից երկու ամիս անց շատ տեսակետներ հնչեցին, որ անփույթ են գտնվել, ոչ պրոֆեսիոնալ են գտնվել, զինվորականները խոսեցին և դավաճանական ինչ-որ բաներ ի հայտ եկան, ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը, ինչու մենք եկանք այս հանգրվանին, ինչու եղավ այն, ինչ-որ եղավ:

-Անցած ժամանակահատվածում մի շարք ևս բացահայտումներ եղան, որոնք ավելի մեծ կասկածներ առաջացրին, թե ինչու մենք այսպիսի պարտություն ունեցանք: Դա գումարվեց այն հանգամանքին, որ այն ժամանակ հնչեցված փաստերին որևէ արձագանք, որևէ ողջամիտ բացատրություն մենք չենք ստացել, դա է ստեղծում այն մթնոլորտը, որի պատճառով մեր քաղաքացիների մոտ որոշակի հարցեր է առաջանում պետական մարմինների կողմից, սա մեծագույն պրոբլեմ է: Այսպիսի մի դիլեմա է առաջանում մտածող մարդու մոտ` վարչապետը, իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմ ունենալու համար կամ չարեց ոչինչ պատերազմը կանխելու համար և երկրորդը` արեց ամեն ինչ պատերազմում պարտվելու համար, թե չարեց ոչինչ պատերազմում չպարտվեու համար և երբ քաղաքացին այսպիսի դիլեմայի առաջ է կանգնում, սա նորմալ վիճակ չի և քաղաքական քննարկումները գնում են այն ուղղությամնբ թե ինչ չափով ես դու այդ կասկածամտությունը պրոեկտում մեր իրավիճակի վրա: Սա է պրոբլեմը: Այնքան շատ են սխալները, որ ես մտածում եմ, որ մեկ մարդու համար, մեկ պատերազմի համար չափից դուրս շատ են սխալները: Իսկ ինչ է ճիշտ արվել, որ չունենանք պատերազմ և չպարտվենք այդ պատերազմում, այս երկուսուկես ամսում չի ասվել, թե ինչ է արվել այս իշխանության կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ