27 01 2021

Արցախի պետականության բեկորներն են մնացել․ Ռոբերտ Քոչարյան



Հունվարի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրագրողներ Անժելա Թովմասյանին, Բորիս Մուրազիին և Սևակ Հակոբյանին։

Ստորև ներկայացնում ենք Արցախի պետականությանը վերաբերող հարցն ու պատասխանը:

«Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը, ինձ ասում են սահմանադրությունը թույլ չի տալիս, Արցախի սահմանադրությամբ Արցախի Հանրապետությունը 12.5 հազար քառ կմ է, հիմա 2.5 հազարն է մնացել, ինչ սահմանադրության մասին է խոսքը, շատ պրագմատիկ ձևով պետք է փոփոխություններ անել և ստեղծել մի համակարգ, որը կզբաղվի խնդիրներով: Մենք հիմա խոսում ենք Սյունիքի մասին, բայց մենք ամեն օր Արցախում տարածքներ ենք կորցնում, որտեղ ուզում առաջ են գնում և դեմը առնողը չկա: Հնարավոր չէ այս ճանապարհով նույնիսկ այդ բեկորները պահպանել»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ