27 01 2021

Ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից․ Ռոբերտ Քոչարյան



Հունվարի 27-ին, 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սևակ Հակոբյանի (Yerevan-today) և Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով հարցին, որ իշխանությունները պատրաստվում են Սյունիքում կանգնեցնել ամենամեծ կոմբինատներից մեկը, արդյո՞ք միտում կա մարզը տնտեսապես թուլացնելու, ասաց․

«Ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից։ Երբ որ նպատակները, կամ քայլերը անկանխատեսելի են և չես կարողնում քո ազգային շահերի անկյան տակ նայելով այդ տրամաբանական շղթան կառուցես, թե ինչ է արվում, ամեն ինչ հնարավոր է։ Կասկածամտությունը որդի պես  է, մտնում է  ուղեղի մեջ անընդհատ քայքայում է, իսկ եթե ազգի ինքնագիտակցության մեջ է դա մտնում, ուղղակի ազգն է քայքայվում և տպավորությունն այն է, որ սա մեր հայ ժողովրդին քայքայելու մի գործիք է, չբացատրելը։ Տրամաբանական շղթա  փնտրողներին այնպիսի վիճակում  դնել, որ ուղղակի մարդ տարակուսում է։ Եվ այդ կասկածամտության որդը մտցնում են մարդկանց ուղեղի մեջ։ Սա միգուցե ավելի վտանգավոր է  քան պատերազմում ինչ-որ բան կորցնելը»։ 

Դիտարկմանը, որ իշխանությունից ասում են, որ Սյունիքից ոչ մի կտոր չեն հանձել, այլ իրենց հողերը վերադարձրել են Ադրբեջանին, Երկրորդ նախագահը նշեց․ «Եթե այդ  մարդիկ կարողանում են արտահայտվել նման կերպ և հետո կարողանում են հանգիստ փողոց դուրս գալ, աշխատանքի գնալ , հարցազրույցներ տալ, ուրմեն մենք որպես ազգ գոյատևելու, ուժեղանալու ներքին ռեսուրս չունենք։Կարող են լինել մարդիկ, որոնք նման մտքեր են արտահայտում բայց դրանք այս  երկրում պետք է իզգոյ դառնան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ