Հունվարի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրագրողներ Անժելա Թովմասյանին, Բորիս Մուրազիին և Սևակ Հակոբյանին։
Ստորև ներկայացնում ենք ռազմագերներին վերաբերող հարցի պատասխանը:
«Սա մյուս խայտառակությունն է, որ այսօր ունենք, առանց գերիների հարցի լուծումը որևէ քայլ շփումներում մենք չպետք է ունենանք, սա պետք է լինի նախապայման բոլոր այլ քայլերը անելու համար: Ատամնեը հանած տարբերակ ունենք իշխանության, ատամ չկա: Ասում են պետական գաղտնիք է, ինչ է Ադրբեջանը չգիտի քանի գերի ունենք այնտեղ, ապ հարց է առաջանում դու ումից ես թաքցնում, քո ժողովրդից: Սա այն հարցն է, որ մենք աջակցություն ունենալու ենք բոլորից, սկզբունքային հարց է, պետք է վերադարձնել: Եռակողմ հանդիպումները նախօրոք պլանավորվում են, թող լիներ ուշ, բայց այդ հանդիպման ժամանակ գերիների հարցը պետք է լուծված լիներ: Այս մարդկ այնքան են ծնկի իջած, որ չեն կարողանում խոսել և պայքարել մեր շահերի համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը