Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում իր ձայնը բարձրացնի։ Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում, գուշակություններով, կռահումներով եկեղեցին չի կարող անդրադարձներ ունենալ և խոսք հնչեցնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ նախկինում եկեղեցին չի քննադատել ՀՀ իշխանություններին։
Հարցին՝ ստեղծված իրավիճակում եկեղեցու մեղքի բաժինն արդյոք կա՞, և լրագրողի դիտարկմանը, թե եկեղեցու հոգևորականներին տարբեր ժամանակներում կապում էին կոռուպցիոն գործարքների, նյութական արժեքների հետ, իսկ եկեղեցին չէր հերքում այդ լուրերը, Վեհափառն արձագանքեց. «Յուրաքանչյուր անձի կարելի է մեղադրանք ներկայացնել, պետք է այդ մեղադրանքները փաստվեն, հաստատվեն։ Այն ժամանակ կարելի է խոսել, քննադատել և պատասխանատվության կանչել ընդհուպ նաև եկեղեցու ղեկավարությանը։ Նավասարդ սրբազանը ստացել է նվեր «Բենթլի» ավտոմեքենա։ Այդ ավտոմեքենան ինքը վաճառել ու նվիրել է կարիքավորներին։ Շահարկել նման երևույթները չեմ կարծում, որ ճիշտ է։»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը