Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Մենք քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը և պատշաճ քայլեր ենք ձեռնարկում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում եկեղեցիների պղծմանը, Գարեգին Բ-ն ասաց. «Մենք, բնականաբար, խստագույնս դատապարտում ենք նման երևույթները և ջանքեր ենք գործադրում, որպեսզի նաև միջազգային հանրությունը ևս իր դատապարտության խոսքն ասի այդ երևույթների առնչությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը