NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանն այսօր այցելելու է «Եռաբլուր» պանթեոն: Գրասենյակից պատասխանել են. «ՀՀ երրորդ նախագահը, ցավոք, այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», քանի որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հասկանալիորեն հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները: Նախագահի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»:
NEWS.am -ին Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացրել են նաև, որ ՀՀ երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը