Ես արդեն 4 տարի է, որևէ պետական պաշտոն չունեմ, զինվորական կենսաթոշակառու եմ. խելացի անձինք, որոնք փոքր ինչ կրթություն ունեն, գիտեն, որ այն մարդիկ, որոնք պաշտոն չունեն, չեն կարող որևէ որոշում ընդունել: Այս մասին հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Շուշին ընկնելու հարցում եղել է դավաճանություն:
«Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական և փորձել եմ տեղի աշխարհազորին աջակցություն ցուցաբերել: Շուշիի մարտական գործողությունները, ինչպես նաև մնացած մարտական գործողությունները ղեկավարել է բանակի ղեկավարությունը և այդ բոլոր հարցերը կարող եք տալ բանակի ղեկավարներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը