29 01 2021

Վերջին 3 տարին սրբագրեց Ռոբերտ Քոչարյանի դեմ քարոզչությունը․ քաղաքագետ



Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրուցից հետո ներքաղաքական դաշտում որոշակի հստեկցում մտավ, ու չի բացառվում 17 ուժերի ներսում տրոհումներ լինեն և ձևավորվի մրցակցային նոր բևեռ․ Yerevan.Today-ի եթերում ներքաղաքական դաշտի զարգացումների շուրջ այսպիսի վերլուծություն արեց քաղաքագետ-վերլուծաբան Ալեն Ղևոնդյանը:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալը աճող պրոցես էր, որը ձևավորվեց մի քանի տարի առաջ: Պարզապես վերջին հարցազրույցում էականը ֆիքսվեց՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ կմասնակցի ընտրություններին:

«Հայտնի դատավարությունը, որ կազմակերպվեց նրա դեմ, ըստ իս՝ որոշակի անձնական վրեժխնդրության մոտիվացիայով, որ իրականում ծառայեց Ռոբերտ Քոչարյանի վարկանիշին»,- ասում է քաղաքագետը և ընդգծում է՝ հատկապես Շուշին ազատագրողներին դատելու համար Շուշին հանձնողների կողմից հրահանգավորված դատախազի հետ միջադեպը ՝դատարանում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ