Պատերազմում մենք կորցրել ենք կառավարումը, և դեռ պետք է պարզել, թե զուգահեռ ղեկավարման ինչ օղակներ են եղել, ինչի մասին բոլորը ոգևորված պատմում են` չհասկանալով, որ դա վտանգավոր է: 24 news.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և հավելել. «Ով էր Սամվել Բաբայանը, որ ինձ խնդիր էր առաջադրում, ղեկավարման օղակի ո՞ր էլեմենտն է նա: Ինձ կարող է պաշտպանության նախարարը, վարչապետը առաջադրել, բայց ոչ Բաբայանը»:
Մովսես Հակոբյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի` Շուշիի վերաբերյալ հայտարարությանը և ընդգծել, որ դրան կանդրադառնա զինվորականի տեսակետից. «Զինվորականը իր մեջ մտահղացում է ձևավորում մինչև որոշումը կայացնելը, եթե երկրի ղեկավարի մտահղացման մեջ եղել է Շուշին դժգույն քաղաք, ոչ ծաղկուն քաղաք, եթե եղել է, որ Շուշին «ադրբեջանական» է, ապա դա կյանքի է կոչվել: Իսկ ինձ համար աշխարհի ամենալավ տեղն է եղել Շուշին և պլանավորել էի, որ թոշակի անցնելուց հետո այնտեղ ապրեմ»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը