Ներկայացնում ենք Mash-ի ռեպորտաժը Գելենջիկում գտնվող «հեքիաթային» պալատի մասին, որը վերագրվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սյուժեում կարելի է գտնել այն հարցի պատասխանը, թե իրականում ի՞նչ է գտնվում տնակի պատերից ներս:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահը բուհերի ուսանողների հետ առցանց հանդիպման ժամանակ անդրադարձել էր այդ հարցին։ Պուտինը հայտարարել է, որ իրեն վերագրվող պալատը չի պատկանում ոչ իրեն, ոչ իր մերձավոր ազգականին։ "Ես չեմ դիտել այս ֆիլմը, սակայն տեսել եմ որոշ կադրեր, որոնք ինձ փոխանցել են իմ օգնականները»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ նման ինֆորմացիայով փորձ է արվում «լվանալ ռուսաստանցիների ուղեղները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը