29 01 2021

Մենք պետք է անցյալը դիտարկենք որպես ճանապարհ դեպի ապագա. Զարիֆը՝ Անկարայում  

Մենք պետք է անցյալը դիտարկենք որպես ճանապարհ դեպի ապագա. Զարիֆը՝ Անկարայում   

 

Ղարաբաղում կրակի դադարեցումը պետք է ավելի կայուն դառնա եւ պայմաններ ստեղծի տարածաշրջանում առեւտրային եւ տնտեսական կապերի ակտիվացման համար։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՝ Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայաած համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան կատարած իմ այցերի ժամանակ ես ասել եմ, որ մենք պետք է անցյալը դիտարկենք որպես ճանապարհ դեպի ապագա», - ընդգծել է նա:

Այսօր, Զարիֆի խոսքով, ձևավորվում է Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության գրավականը։

«Մենք կարող ենք աշխատել հանուն այդ երկրների եւ ամբողջ տարածաշրջանի զարգացման։ Չնայած որոշ երկրների միջև առկա հակասություններին, վստահ եմ, որ այդ բոլոր նախագծերը կյանքի կկոչվեն», - ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ