29 01 2021

Մարդիկ կարծում են, թե սիրաշահում են իշխանությանը, որ հուզվի ու կատարի իրենց պահանջները. Երվանդ Վարոսյան

Մարդիկ կարծում են, թե սիրաշահում են իշխանությանը, որ հուզվի ու կատարի իրենց պահանջները. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Կառավարության շենքի դիմաց տարբեր պահանջներով հավաքվող մարդկանցից շատերը սիրում են ամեն նախադասությունից հետո կրկնել, թե իրենց պահանջը քաղաքական չէ, իրենց որևէ քաղաքական հարց չի հետաքրքրում...

Հասկանում եմ նրանց. միամտաբար կարծում են, թե նման կերպ սիրաշահում են իշխանությանը, որն էլ հուզվելու է ու կատարի իրենց պահանջները։

Սխալվում եք, սիրելիներ, սխալվում եք։ Միայն այն հանգամանքը, որ դուք հասնում եք որևէ պահանջով կառավարության վարչական շենք, արդեն փաստում է, որ խնդիրը քաղաքական է, խնդիրը չլուծված է մնացել օրվա իշխանության ապիկարության պատճառով։

Իսկ այն, որ անընդհատ կրկնում եք, թե քաղաքական հարց չէր չի հուզում, դատապարտում է ձեր պահանջները մնալ չլուծված, իսկ «լուծումը» կսահմանափակվի ձեզ որևէ պաշտոնյայի կողմից ընդունելու և ստերի հերթական չափաբաժինը հրամցնելու սահմաններում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ