29 01 2021

Թեհրանում կկայանա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում

Թեհրանում կկայանա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Անկարա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտնել է, որ Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, փոխանցում է Mehr գործակալությունը:

 Նրա խոսքով՝ նախագահների հանդիպման նպատակն է քննարկել տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:

Նշենք, որ Թուրքիա այցից առաջ Զարիֆը եղել է Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում և ՌԴ-ում: Օրակարգում եղել է նաև Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ