Տպավորություն է, որ իշխանության ներկայացուցիչներ հոգեխանգարման մեջ են ընկնում, երբ հայտնվում են տեսախցիկների առջև, քանի որ դարակազմիկ մտքեր են արտահայտում։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
Պատգամավորը մեջբերեց իշխանական պատգամավորից մեկի միտքը, որն ասել էր թե՝ «եթե վարչապետի և նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանի միջև հակասություն կար, Տոնոյանը պետք է «Իմ քայլը» խմբակցությունում ներկայացներ ասելիքը»։
«Հլը սրանց վերաբերմունքը նայեք։ Արցախի պատերազմը լուծվում է խմբակցությունում։ Ծանր մարտերի մեջ, ըստ իրենց՝ մարտնչողների կարծիքը կարևոր չէր, Դավիթ Տոնոյանը պետք է գնար «Իմ քայլը» խմբակցություն։ Ինքը ո՞ւմ հետ էր պատերազմը քննարկելու՝ Արփի Դավոյանի՞, թե գոմիկի դեր խաղացած դերասանի, ո՞ւմ հետ պիտի քննարկեր պատերազմի հարցը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը