29 01 2021

Որոշ իշխանականներ հենց կամերա են տեսնում, հոգեխանգարմունքի մեջ են ընկնում․ Գևորգ Պետրոսյան



Տպավորություն է, որ իշխանության ներկայացուցիչներ հոգեխանգարման մեջ են ընկնում,  երբ հայտնվում են տեսախցիկների առջև, քանի որ դարակազմիկ մտքեր են արտահայտում։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

Պատգամավորը մեջբերեց իշխանական պատգամավորից մեկի միտքը, որն ասել էր թե՝ «եթե վարչապետի և նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանի միջև հակասություն կար, Տոնոյանը պետք է «Իմ քայլը» խմբակցությունում ներկայացներ ասելիքը»։

«Հլը սրանց վերաբերմունքը նայեք։ Արցախի պատերազմը լուծվում է խմբակցությունում։ Ծանր մարտերի մեջ, ըստ իրենց՝ մարտնչողների կարծիքը կարևոր չէր, Դավիթ Տոնոյանը պետք է գնար «Իմ քայլը» խմբակցություն։ Ինքը ո՞ւմ հետ էր պատերազմը քննարկելու՝ Արփի Դավոյանի՞, թե գոմիկի դեր խաղացած դերասանի, ո՞ւմ հետ պիտի քննարկեր պատերազմի հարցը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ