29 01 2021

Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կարող է հանկարծ Մոնղոլիայի վրա էլ գրոհել. Գևորգ Պետրոսյան



Նիկոլ Փաշինյանի իարվաբանական անգրագիտությունը տիեզերքի բոլոր անգրագիտություններին գերազանցել է։ Աշխարհում չկա այնպիսի բան, որ պետական մարմինն ինքնալուծարվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովը լուծարելու մասին «Իմ քայլը» խմբակցության քննարկումներին։

«Ես գիտեմ, որ դու օրենքներ չես կարդում, բայց մի երկու հոգու ասա՝ կարդան, քեզ ներկայացնեն։ ԱԺ-ն ժողովրդի կողմից մանդատ ստացած մարմին է։ Ինչի՞ համար ինքնալուծարվի, կարո՞ղ ենք իմանալ։ Այնպես չի, որ ես ԱԺ-ի կազմից գոհ եմ։ Այնտեղ մարդիկ կան, որ իրենց վկայանը 3 օր կորցնեն, չեն հիշի՝ ինչ են աշխատում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ