01 02 2021

Հարևանները չեն ճանաչել քաղաքապետին

Հարևանները չեն ճանաչել քաղաքապետին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված միջադեպը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ եւ կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից:

Կիրակի ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսեւորել, ինչին արձագանքելով, քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները:

Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, եւ ներողություն են խնդրել միջադեպի համար:

Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված»:

Հիշեցնենք, որ երեկ Mediaport-ը տեղեկություն էր տարածել, որ միջադեպ է եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շենքի բակում: Հարևանը, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին:

Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռնք ու իջել բակը մաքրելու: Հարևանները տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին: Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ