01 02 2021

Կոմունիկացիաների բացման անվան տակ սրիկաների ոհմակն իրականացնում է Սյունիքի հանձնման դավաճանական ծրագիրը․ Աշոտյան

Կոմունիկացիաների բացման անվան տակ սրիկաների ոհմակն իրականացնում է Սյունիքի հանձնման դավաճանական ծրագիրը․ Աշոտյան

Եվս մեկ անգամ պնդում եմ, որ կոմունիկացիաների բացման անվան տակ այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած  Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը:

«Մոսկվայում օրեր առաջ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը մի տեսակ անտեսվեց ընդհանուր օրակարգում։

Մեզ ընդամենը տեղեկացրեցին, որ եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր, որ ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:

Այնինչ իրականում հանդիպման ժամանակ, իմ ունեցած տեղեկություններով, այսպես կոչված տարածաշրջանային ապաշրջափակման անվան ներքո քննարկվել է բացառապես Ադրբեջանին եւ Թուրքիային հետաքրքրող տարբերակը՝ Սյունիքի տարածքով կոմունիկացիոն միջանցքը։

Իրական ապաշրջափակնան մասին խոսք չի գնացել։

Չեն քննարկվել Հայաստանի համար պակաս վնասակար տարբերակները՝ Իջեւան-Ղազախ, Երեւան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալա եւ Գյումրի-Կարս երկաթգծային ուղղությունները։

Ուստի եւս մեկ անգամ պնդում եմ, որ կոմունիկացիաների բացման անվան տակ այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ