«Զվարթնոց» օդանավակայանում արմագեդոն էր, պիտի տեսնել, թե ինչպես են մեր հայրենակիցները ընտանիքների, նորածին երեխաների հետ փախչում Հայաստանից, նրանցից որևէ մեկին չեմ մեղադրում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Երեկ երեկոյան՝ 23:30-ին Երևան-Մոսկվա միակողմանի թռիչը հասավ մինչև 750 դոլարի, առաջիկա օրերին Երևան-Մոսկվա թռիչքը երևի աճուրդում լոտերով սկսելու են վաճառել: Սա 90-ականների արտագաղթից առավել զարհուրելի արտագաղթ է լինելու: Ցավոք սրտի, մեր հարյուրհազարավոր քաղաքացիների համար այսօր Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը