01 02 2021

Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի. Ռադիկ Մարտիրոսյան



Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ գիտնականները շարունակո՞ւմ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ ոչ:

«Ամեն օր հո ես դրանով չե՞մ զբաղվում: ԳԱԱ-ն ժամանակին արել է իր հայտարարությունը»,- պատասխանեց նա:

Հարցին՝ բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ երկու կաթողիկոսները, մշակույթի գործիչները, գիտնականները, սակայն ժողովուրդն այդ պահանջով հարյուր հազարով դուրս չի գալիս փողոց, ինչո՞ւ է այդպես, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց.

«Ես քաղաքագետ չեմ, բայց կարծում եմ՝ չափանիշը, իրողությունները, վիճակը որոշվում է ոչ թե փողոցում եղած մարդկանց թվով, այլ համոզված եմ, որ շատ մարդիկ փողոցում չեն, այլ նստած են տանը, բայց ունեն նույն կարծիքը, ինչ ունեցել են առաջ: Չեմ կարծում, որ փողոց դուրս գալը հիմնական պայման է, իրենք ցույց են տալիս տարբեր ձևերով»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ