01 02 2021

Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել. Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել. Տիգրան Աբրահամյան

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, այսօր փոխանցվել են Ադրբեջանին։
 
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված այս տեղեկությանը:
 
«ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ Վանք գյուղից Մաղավուզ են տեղափոխվել և ադրբեջանական կողմին հանձնվել 16 հիվանդներ (ադրբեջանցի)։
 
Պարզ հարց է առաջանում, ինչո՞ւ ենք այս մասին իմանում ՊՆ պաշտոնական կայքից։
 
Երկրորդ, Տեղ գյուղի հատվածում, ի՞նչ հանգամանքներում են հայտնվել, ապա ձերբակալվել 2 ադրբեջանցի զինծառայողները։
 
Երրորդ, ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել Ադրբեջանին այն պարագայում, երբ մեր գերիների ու ռազմագերիների հայրենադարձման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում։
 
Չորրորդ, ի՞նչ 16 հիվանդ ադրբեջանցիների մասին է խոսքը, երբվանի՞ց և ինչո՞ւ են գտնվել Վանք գյուղում, ապա ի՞նչ հանգամանքներում են փոխանցվել Ադրբեջանին։
 
Հինգերորդ, ինչո՞ւ հայկական համապատասխան կառույցներն անհրաժեշտ տեղեկատվություն չեն փոխանցել։
 
Կարող ե՞նք ենթադրել, որ իշխանությունը հանրությունից թաքցնելու, քողարկելու պատճառներ ունի։ Միանշանակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ