Պատերազմի առաջին օրվանից սկսված արտաքին կապերի վարչության հետ բոլոր խորհրդարանական, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարներին նամակներն ուղարկվել են և անընդհատ թարմացվել են: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում արված աշխատանքին:
«Օնլայն բոլոր նիստերի ժամանակ հարցը բարձրացվել և քննարկվել է: Հիմա դա բավարա՞ր է, կարծում եմ, որ եղած հնարավորությունների շրջանակներում՝ այո: Դա օգնե՞լ է, օրինակ, որ պատերազմ չլիներ ու չսկսվեր մեր նկատմամբ ագրեսիա, չի լուծել, բայց այն ինչ քննարկում ենք, արվել է: Իսկ կներեք ՀՀ դեսպանատներն ինչո՞վ են զբաղվել այդ օրերի ընթացքում, գիտե՞ք, ես չգիտեմ, ԱԳՆ ի՞նչ է արել, էլի չգիտեմ, այսինքն ես գիտեմ այն, ինչ մենք արել ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը