02 02 2021

Փաշինյանին հրավիրեցի, որ ճշտեմ՝ հողերը վաճառո՞ւմ է, թե՞ ոչ․ Էդմոն Մարուքյան



Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որը տեղի էր ունեցել նախորդ տարի գարնանանը՝ ասաց. «Դուք՝ որպես լրագրող, այն ժամանակ ասում էիք, որ Նիկոլ Փաշինյանը հողերը վաճառում է, ես Փաշինյանին հրավիրեցի, որ ճշտեմ՝ հողերը վաճառո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ հանդիպմանը հրավիրված է եղել նաև Զոհրաբ Մնացականյանը:

«Իրենք ասում էին, որ նման բան չկա, բանակցություններն ընթանում են, մենք ուզում ենք բանակցային ֆորմատ փոխել, ուզում ենք այնպես անել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան և ամեն ինչ վերահսկողության տակ է»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ