ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության թերացո՞ւմն էր, որ հայ ռազմագերիների հարցը չհաջողվեց ԵԽԽՎ նստաշրջանի ընթացիկ քննարկման թեմա դարձնել:
«Եթե այդ նախաձեռնությունը չարվեր, ես անպայման կքննադատեի պատվիրակության ղեկավարին և կասեի, որ նման առաջարկ եմ արել, և չի արվել այդ նախաձեռնությունը: Մենք գնալուց առաջ քննարկել ենք՝ ինչ անենք: Ես առաջարկել եմ, որ պետք է անպայման պահանջենք դեբատ. բոլորով որոշել ենք, որ դա պետք է անել, բայց միևնույն ժամանակ հստակ իմացել ենք, որ նախաձեռնությունը մերժվելու է: Դա նույն բանն է, որ, օրինակ՝ դատավարության ընթացքում առաջին ատյանի դատարանը ինչ-որ գործով մերժի, Վերաքննիչը մերժի և հասնես Վճռաբեկ դատարան, բայց այդ դատավարական պրոցեսի ընթացքում նախադեպեր են ծնվում: Հիմա ակնհայտ է, որ բյուրոն բերժեց: Բյուրոն մերժել է ոչ թե Ստրասբուրգում, մենք Հայստանում ենք եղել, որ բյուրոն մերժել է»,- ասաց Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը