02 02 2021

Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Մինսկի խմբի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Մինսկի խմբի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

ՌԴ ԱԳ նախարարն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում Մինսկի խմբի դերը, ինչպես նաև Մերձդնեստրում դրական դինամիկայի վերականգնման հեռանկարները «5+2» ձևաչափով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր: «Մեր համոզմամբ ԵԱՀԿ-ն կարող է ներդրում անել կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում, այդ թվում և քաղաքացիների սոցիալական և տնտեսական իրավունքների ապահովմամբ»,- ասվում է համատեղ ասուլիսից հետո հրապարակված հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ